Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նուլանդն ու Մամեդյարովը հանդիպել են

Նուլանդն ու Մամեդյարովը հանդիպել են
26.09.2014 | 11:18

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի հետ: Ըստ apa.az-ի՝ կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ-Ադրբեջան ներկայիս հարաբերությունների, դրանց հետագա ընդլայնման և փոխայցելությունների իրականացման վերաբերյալ: «Հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը»,-հաղորդում է կայքը:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ